Բեռնարդ Լյուիս. «Ոչ մի ցեղասպանություն չի եղել»
Կես տարի առաջ Թել-Ավիվի քաղաքապետարանը փոխել է պատմաբան Բեռնարդ Լյուիսին պատվավոր քաղաքացու կոչում շնորելու վերաբերյալ իր որոշումը՝ նրա ֆրանսիական «Le Monde» լրագրում արած հայտարարության համար, որն էլ մեկնաբանվել է որպես Լյուիսի կողմից դատարանում հայոց ցեղասպանության հերքում: Արդեն անցած շաբաթ ամեն ինչ լավ էր երեւում: Թել-Ավիվի համալսարանը Լյուիսի համար հատուկ երեկոյան շնորհանդես կազմակերպեց՝ կապված նրա «Մերձավոր Արեւելք. Պատմության երկու հազարամյակը» գրքի հրեական մեկնակերպի հրապարակման հետ: Նախկին վարչապետ Շիմոն Պերեսը, լեյբորիստական կուսակցության լիդեր Էհադ Բարակը եւ այլ պատկառելի անձինք մասնակցել են այդ միջոցառմանը, որն ուղեկցվել է բուռն ծափահարություններով ու մեծարմամբ: Լյուիսի համար այդ երեկոն մի յուրահատուկ հատուցում էր՝ կես տարի առաջ նրան հասցրած վիրավորանքի համար:
Այս հարցազրույցում Լյուիսը ցանկանում է պարզաբանել նրա նկատմամբ ինչպես (Ֆրանսիայում) Իսրայելում, այնպես էլ դատական հետաքննության սկզբում սուր քննադատության պատճառ դարձած վարկաբեկության հանգամանքը: Լյուիսը հայտնել է, որ Փարիզում նրա հանդեպ չորս դատական պրոցես է սկսվել եւ բոլորն էլ նրա 16 նոյեմբերի 1993թ. «Le Monde»-ին տված հարցազրույցի վրա են հիմնավորվում: Մյուս հարցերից բացի, լրագրողները նրանից հարցրել էին 1915թ. հայկական ցեղասպանության վերաբերյալ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անատոլիայում կատարված դեպքերի ցանկացած քննադատական մեկնաբանման խիզախելը գիտակցող պատմաբանը մտադիր չի եղել այդ նյութը քննարկել լրագրողական հարցազրույցի նեղ շրջանակներում: Սակայն, քանի որ հարցը տրվել է անկեղծ ձեւով, նա համաձայնվել է պատասխանել:
«Ես երբեք չեմ մտածել, որ պրոֆեսիոնալ պատմաբանը կարող է հրաժարվել պատասխանել այն հարցին, որից նա իրազեկ է: Ես նրանց ասել եմ, որ հարցը նրանում չէ, թե վերաբնակեցման ժամանակ հայերի շրջանում եղել են մահվան դեպքեր, թե ոչ, ավելի ճիշտ եղե՞լ է արդյոք ցեղասպանություն, այն էլ թուրքական կառավարության կանխամտածված պատճառով: Ես հայտարարել եմ, որ ոչ մի վկայություն չկա այն մասին, թե Օսմանյան ղեկավարությունը մոգոնել է ցեղասպանությունը:
Չնայած դատաքննությանն ու զրպարտանքին, պրոֆեսիոնալ պատմաբանների նշված դեպքերը անաչառորեն լուսաբանելու փորձերը չկարողացան ստիպել բազմաթիվ պատմաբանների փոխելու իրենց որոշումը:
Իմ նկատմամբ դատական հարցերը բարձրացվել էին մի քանի կազմակերպությունների կողմից, նրանց աչքում իմ գաղափարները, ավելի ճիշտ, իմ կասկածանքները վրդովմունք են առաջացնում: Հայցերից մեկը հիմնվում էր ֆրանսիական օրենքի վրա, որը հրեական Շոնի հերքումը գնահատում է որպես օրենքի խախտում, մյուս երեքը քաղաքական հայց են:
«Այդ հայցերի վճիռը կայացվել է համապատասխանաբար մարտին, հուլիսին 1995թ. Երեք հայցերից 2-ը մերժվել է: Երրորդ հայցում չի ապացուցվել, որ ես իբր ղեկավարվել եմ որպես պատմաբան իմ հակումներին օտար եղող դատողություններով, բայց ես սխալ եմ թույլ տվել՝ իրավմամբ իմ հարցազրույցում նշելով պահեր, որոնք հակառակ են իմ թեզիսներին եւ այդպիսով աչքաթող եմ արել հայերի տանջանքը: Ինչպես տեսնում եք անհեթեթություն է: Սակայն դա դեռ բոլորը չէ: Վճիռը կայանում է նրանում, որ ես կողմերից յուրաքանչյուրին մեկական ֆրանկ պետք է վճարեմ:
Լյուիսը շարունակում է. «Haaretz»-ի լրագրողները եւս ողջ բանավեճի հետ կապված ոչ ճիշտ ենթադրություններ ունեին: Դրանք հիմնականում 2-ն էին:
1. 1915թ. «հայերի կոտորածը» եւ Եվրոպայի հրեաների ոչնչացումը - ընդհանուր վերցրած նույնանման արարք է:
2. Հայոց «ցեղասպանության» ցանկացած քննադատական իմաստավորումը նման է նեո-նացիստների կողմից Շոայի հերքելուն:
«Պատմական ակնհայտության վերաբերյալ շատ թե քիչ տեղեկություն ունեցող ցանկացած մարդ խոստովանում է, որ այդ երկու համամասնությունները ոչ մի օրինականություն չունեն: Հայերը հպարտանում են անկախ Հայաստանի համար օտոմանյան կառավարության դեմ մղած պայքարով: Եվ դա բարձրացվել է ազգային անկախության շարժման աստիճանի: Սակայն հայերի հետ տեղի ունեցածը ոչ մի նմանօրինակություն չունի սառնարյուն բյուրոկրատիայի պայմաններում հրեաների նկատմամբ կատարվածների հետ:
Հարց: Ինչու՞ է այդ տարբերությունը այդքան կարեւոր Ձեզ համար:
«Քանի որ ոչ թուրք եմ, ոչ էլ հայ եւ ես ոչ մի հակվածություն չունեմ այդ խմբերից որեւէ մեկի նկատմամբ: Ցեղասպանություն հասկացողությունը (կոնցեպցիա) իրավաբանորեն է սահմանվել: Այդ տերմինն օգտագործվել է ՄԱԿ-ում, Նյուրնբերգյան դատավորներն էլ են օգտագործել այն: Ես օգտագործում եմ այն բառերը, որոնք արտահայտում են խիստ կոնկրետ հասկացողություն: Իմ տեսակետներում ազատ եւ ոչ համարժեք բառերի օգտագործումը անհանդուրժելի է: «Ցեղասպանությունը» - կրոնական եւ էթնիկ խմբերի պլանավորված ոչնչացումն է» եւ որքան որ ինձ հայտնի է, մինչեւ հիմա հայերի հաստատման օգտին եղող ոչ մի վկայություն չկա:
Հրեաների Խոլոկոստը ժխտողների նպատակը - նացիզմի հավերժացնելն ու նացիստական կարգերի վերականգնելն է: Թուրքերը չեն ուզում վերադառնալ օսմանյան տիրապետությանը հատուկ եղող երիտթուրքերի ավանդույթներին ու կարգին:
Իսկ ի՞նչ են ուզում հայերը: Նրանք ուզում են կրկնակի օգուտ քաղել: Մի կողմից նրանք հպարտությամբ են խոսում օսմանյան ռեժիմի «դեսպոտիզմի» դեմ իրենց պայքարի, միեւնույն ժամանակ, մյուս կողմից նրանք իրենց ողբերգությունը համեմատում են հրեական Խոլոկոստի հետ: Ես դա չեմ ընդունում: Ես չեմ կարող ասել, որ հայերը չեն տառապել ընդհանրապես: Բայց ես բավականաչափ պատճառներ եմ գտնում կանխարգելելու նրանց «հայկական ջարդերով» ձեռնածվություն անելով՝ հրեական խոլոկոստի նշանակությունն իրենց օգտին նսեմացնելու փորձերը»:
«Dalia Karpel Haaretz» ամենօրյա լրագրի հարցազրույցը պրոֆեսոր Բեռնարդ Լյուիսի հետ: Երուսաղեմ: 21.01.98.