ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽԱԹԱՐԵԼՈՒ ՓՈՐՁ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ․ ԷՐԴՈՂԱՆ
Սիրիայում խաղաղության գործընթացը խաթարելու փորձ կատարողները կպատժվեն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։Նա ընդգծել է, որ Սիրիայի խաղաղությանը, կայունությանը և տարածքային ամբողջականությանը նպաստող բոլոր քայլերը ողջամիտ և ընդունելի են Անկարայի համար։ Էրդողանը ընդգծել է երկրի հյուսիսում իրավիճակը առանց արյունահեղության լուծելու կարևորությունը՝ հիմնվելով «մեկ բանակ, մեկ պետություն, մեկ Սիրիա» սկզբունքների վրա՝ զգուշացնելով, որ այս գործընթացը խաթարելու ցանկացած փորձ «կունենա հետևանքներ»։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է Սաուդյան Արաբիա և Եգիպտոս երկօրյա այցի մասին։ Այս երկրների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նա կքննարկի երկկողմ հարաբերությունները, անվտանգությունը և Գազայի հատվածի վերակառուցումը, ինչպես նաև Իրանի շուրջ ճգնաժամի հետագա սրումը կանխելու ուղիները։

