ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԴԱՎՈՍՈՒՄ ՀԱՆԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՋԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան նիստի շրջանակներում հունվարի 19-ին հանիպումներ է ունեցել մի շարք առաջատար ընկերութունների ղեկավարների հետ:
Azertac-ի փոխանցմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Vestas Wind Systems ընկերության մարքեթինգի, հաղորդակցության, կայունության և հասարակայնության հետ կապերի գծով ավագ փոխնախագահ Մորտեն Դիրհոլմի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության գործունեությունը Ադրբեջանում վերականգնվող էներգիայի, մասնավորապես՝ հողմային էներգիայի ոլորտում, նշվել է լավ հնարավորությունների առկայությունը համագործակցության ընդլայնման համար։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի գրավիչ վայր է օտարերկրյա ներդրողների համար, երկրում ձևավորվել է բարենպաստ ներդրումային և գործարար միջավայր։
Նույն օրը Ադրբեջանի նախագահը հանդիպել է նաև Բրազիլիայի առաջատար ներդրումային բանկերից և ակտիվների կառավարման ընկերություններից մեկի՝ BTG Pactual-ի նախագահ Անդրե Էստևեսի հետ։
Հանդիպմանը Իլհամ Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի մակրոտնտեսական կայունությանը, հարկաբյուջետային կարգապահությանը և զարգացման երկարաժամկետ ռազմավարությանը՝ նշելով, որ այս ուղղությամբ վարվող քաղաքականությունը դրականորեն է ազդում մեր երկրի՝ որպես միջազգային ֆինանսական շուկաներում հուսալի գործընկերոջ դիրքերի հետագա ամրապնդման վրա։
Նշվել է, որ Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային հիմնադրամը և BTG Pactual-ը նախնական քննարկումներ են անցկացնում համագործակցության հնարավոր ոլորտների և ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ և շարունակում են երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։


Читайте также

Оставить комментарий