ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԵՎ ԳԼՈԲԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Ադրբեջանի նախագահի օգնական - նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում կայացած Մերձավոր Արևելքի գագաթնաժողովին։Այս մասին ասվում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։
Նշվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում Հ. Հաջիևը քննարկել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, ինչպես նաև գլոբալ խաղաղության հարցերը։

