ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Պուտինի մամուլի քարտուղարը ընդգծել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև ծագած խնդիրները պետք է լուծվեն կառուցողականորեն։
Պեսկովի խոսքով՝ ռուս դիվանագետները մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ռուսների շահերը։ Բացի այդ, Բաստրիկինը և Կրասնովը կապի մեջ են Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ։

