ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐևԱՆԻ և ԲԱՔՎԻ ՄԻՋև ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, բայց կողմերն ի վիճակի են դրանք վարել նաև ինքնուրույն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են իրենք շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը: Պահպանելով մեր պատրաստակամությունը ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերելու համար՝ մենք կողջունենք կողմերի անկախ ջանքերը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

