ԳԼԵԲ ԿՈՒԶՆԵՑՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԵՎՐՈՊԱՅԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՉՈՒՆԻ

Արևմտյան երկրները կարող են ամեն ինչ խոստանալ, բայց հարցը նրանում է, թե որքանով կարող են այդ խոստումները կատարվել, և պատրաստ է արդյոք խոստացող կողմը կատարել դրանք։ Առայժմ մենք տեսնում ենք, որ բրյուսելյան հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հատուկ զանգահարել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և, կարծես թե, գրեթե ներողություն են խնդրել այդ հանդիպման համար»։
Այս մասին հայկական ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը։
«Ադրբեջանն օբյեկտիվորեն պետք է Եվրոպային, ԱՄՆ-ին և Իսրայելին։ Բայց Հայաստանն ուղղակի չունի այնպիսի առավելություններ, այնպիսի սակարկության լծակներ եվրոպացիների ու ամերիկացիների հետ, որոնք ունի Ադրբեջանը։ Հայաստանը պետք է հույսը դնի առաջին հերթին իր վրա, Հայաստանն ունի միայն մեկ դաշնակից՝ հայ ժողովուրդն է Հայաստանի ինքնիշխան տարածքում և դրանից դուրս։ Ցավոք, Հայաստանն այլ բարեկամներ, գործընկերներ ու դաշնակիցներ չունի»,- նշել է Կուզեկցովը։


Читайте также

Оставить комментарий