ՄԻՐԶՈՅԱՆ. ՄԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՆՔ ԱՐԵԼ

Հաջիզադեն երեկ արձագանքեց ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին և նշեց, որ Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համար և կատարի այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունները:
Միրզոյանն վերահաստատեց՝ Հայաստանը պատրաստ է օր առաջ բացել և նպաստել տարածաշրջանային ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
«Մենք հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» և դրա տրամաբանության շրջանակում Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկներ ենք արել, - նշեց նախարարը, ապա հավելեց, - հարցը միայն Ադրբեջանի մասին չէ։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, որը ներառում է նաև մեր արևմտյան հարևանին, մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի -Կարս երկաթգծի մասով»: