ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԵՄ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԲԱՔՎԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Բաքուն Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել է զինվորական դատարան, ասվում է Ադրբեջանի դատախազության և պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 28-ին հաստատվել է երկրի գլխավոր դատախազի կողմից։
Վարդանյանն Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում։
Բաքուն Վարդանյանին մեղադրում է ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով։
Դեկտեմբերի 16-ին նրա պաշտպանական թիմը հայտնեց, որ Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հսկայածավալ փաթեթ է առաջադրել: Այդ մեղադրանքներով, ըստ պաշտպանների հայտարարության, Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկար։
Ադրբեջանի դատախազությունն հայտարարության մեջ նաև նշել է, որ նախաքննության ընթացքում ապահովվել են մեղադրյալի դատավարական իրավունքները։


Читайте также

Оставить комментарий