ՄԱԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկվել է Հայաստանի պարբերական զեկույցը։
Հայաստանի վերաբերյալ զեկուցող Յոնգ Սիգ Յուեն Յոնգ Քամ Ջոնը մտահոգություն է հայտնել՝ երկրում ռասիստական կազմակերպություններին և դրանց մասնակցությունը քրեականացնող օրենսդրության բացակայության կապակցությամբ և պատմել վերջին ժամանակներում ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործությունների մասին։
Զեկուցողը նշել է, որ հայկական ինքնությունն օգտագործվում է՝ փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունը արդարացնելու համար: Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանում էթնիկ և ազգային հողի վրա ատելության արտահայտությունների առկայության վրա՝ ընդգծելով, որ նման արտահատություններ արվում են նաև ադրբեջանցիների և թուրքերի դեմ։
Նա նաև բարձրացրել է վերջերս տեղի ունեցած դեպքի մասին հարցը, երբ Վրաստանի ադրբեջանական ծագմամբ քաղաքացուն թույլ չեն տվել իջնել՝ Հայաստանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռից, և խնդրել է հայկական պատվիրակությանը պարզաբանում տալ այս հարցի վերաբերյալ։
Հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, փորձելով դուրս գալ ստեղծված իրավիճակից, խոսել է դժվարությունների մասին, որոնց հետ ընդհարվում է Հայաստանի կառավարությունը:


Читайте также

Оставить комментарий