ՆԻԳՅԱՐ ՄԱՄԵԴՈՎԱ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՈՍԵԼ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՆՏԱԺԻ ԼԵԶՎՈՎ
Եվրախորհրդարանի զրպարտչական արշավը, որը բաղկացած է անհիմն մեղադրանքներից, չի կարող ազդել Ադրբեջանի քաղաքական կամքի վրա։
Այդ մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Նիգյար Մամեդովան:
Նրա խոսքով, վերջին 35 տարիների ընթացքում Եվրախորհրդարանում զրպարտության և կողմնակալության մասշտաբները միայն աճել են։
«Եվրախորհրդարանի «Մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանում և միջազգային իրավունքի վիճակը Հայաստանի առնչությամբ» բանաձևը բաղկացած է զրպարտությունից և անհիմն մեղադրանքներից։ Կազմակերպությունը չի հրաժարվում իր կողմնակալությունից և կեղծավորությունից։ Պաշտոնական Բաքուն չի ընդունում հնչեցված մտացածին մեղադրանքներից ոչ մեկը»,- ընդգծել է Մամեդովան։
Նա նշել է, որ Եվրամիության կառույցները պետք է հասկանան, որ Ադրբեջանի հետ չի կարելի խոսել սպառնալիքների և շանտաժի լեզվով։
Մամեդովան նաև մեղադրել է Եվրախորհրդարանի անդամներին՝ բանաձևում բարձրացված հարցերի շուրջ խոսքի ազատությունը խախտելու մեջ։ Նրա խոսքով, դրանով նրանք փորձում են խոչընդոտել շուրջ 300 հազար արևմտյան ադրբեջանցիների վերադարձին իրենց պատմական հողեր։