ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԵԿ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ՝ ՆՇՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՆՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ԻՍՊԱՌ ԶՐՈՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՌՈՒՅՑ

Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևը՝ այն որակելով՝ «անհիմն», «կողմնակալ», «երկակի ստանդարտների վառ օրինակ»։
«Եվրախորհրդարանում, Հայաստանի և հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվող մի շարք շրջանակների կողմից առաջ քաշված այս բանաձևը, չնայած ներկայացվել է որպես «խաղաղության խթանում» և, իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, սակայն այն Ադրբեջանի դեմ արշավի անբաժանելի մասն է, որտեղ բոլոր փաստերը կեղծված են», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
Դիմելով Եվրախորհրդարանին՝ դիվանագետն ասել է՝ «նշված արժեքների հետ որևէ առնչություն չունեցող նման բանաձևերը իսպառ զրոյացնում են Եվրախորհրդարանի դերը որպես առանձին կառույց»։


Читайте также

Оставить комментарий