ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ. ԱԱԾ ՏՆՕՐԵՆ
Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
«Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով», - նշեց Աբազյանը:
Ժամկետների և վայրի վերաբերյալ, ըստ ԱԱԾ տնօրենի, որոշում չկա:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020-ի պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։
ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների պահպանությանը՝ նշելով. - «Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից, իսկ ընդհանուր սահմանի հայ-իրանական համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին տեղի են ունենում քննարկումներ»:
Հարցին՝ Հայաստանն ի վիճակի՞ է հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին միայնակ իրականացնել ծառայություն, Աբազյանն արձագանքեց. - «Փուլային տարբերակով, այո, բայց ներկայում նման որոշում չկա»: