ՎԱԳԱՀՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ. ՀԱՅԵՐԻ՝ ՂԱՐԱԲԱՂ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԻՆ ՊԵՏՔ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԻՍԿԱՊԵՍ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՀԱՍՏԱՏԵՆՔ
Հայաստանի նախագահ Վագահն Խաչատուրյանի կարծիքով՝ Ղարաբաղցի հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն:
ՀՀ նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հայաստանի նախագահի կարծիքով՝ Ղարաբաղցի հայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է:
«Կարծում եմ՝ պետք է այդ հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ մենք Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ հաստատենք: Պետք է իրատես լինենք, և դա նշանակում է, որ իսկապես գնահատենք այն իրավիճակը, որում հիմա մենք կանք: Այսինքն՝ իրատեսակա՞ն է արդյոք այդ վերադարձն այսօր, թե՞ ոչ: Ի վերջո, այնտեղ նաև շատ տարբեր գործոններ կան. անվտանգություն, որոշակի պայմաններ, որոնք կդրվենք արցախահայերի առջև», - նշել է ՀՀ նախագահը: