ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՂԱՐԱԲԱՂ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԵԼԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան երազանք չէ, այլ շատ իրական հեռանկար։ Այս ուղղությամբ սկսած աշխատանքը միայն գովասանքի է արժանի։ Շատերին կարող է թվալ, թե մենք այս խնդրին մի փոքր ուշ ենք անդրադարձել։ Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ իր ժամանակն ունի։
Այդ մասին «Day.Az» պորտալի խմբագիր Լեյլա Թարիվերդիվայի հետ զրույցում ասել է ադրբեջանցի փորձագետ, «Իրևան» վերլուծական կենտրոնի ղեկավար, ծնունդով երևանցի Սոհբեթ Մամեդովը։
Այդ գործընթացը, նշել է նա, կարող է սկսվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների սահմանազատումից և սահմանագծումից հետո։
«Այս գործընթացը երկար և շատ դժվար է լինելու, սակայն մեր հակամարտությունների պատմությունը լի է փաստերով, երբ արյունալի բախումներից հետո ադրբեջանցիները վերադարձան իրենց հայրենի հողեր՝ դա եղավ 1905 թվականին Հայաստանում էթնիկ զտումներից հետո, 1918-20-ականներին այդ հանրապետությունից ադրբեջանցիների արտաքսումից հետո, ինչպես նաև 40-50-ականներին: Ուստի իմաստ չունի կասկածի տակ դնել այս գործընթացի իրականությունը: Միևնույն ժամանակ, ամեն ինչ կախված կլինի հենց մարդկանց ցանկությունից՝ վերադառնալ, թե՝ ոչ: Սա կամավոր գործընթաց է»,- ասել է Մամեդովը։
Խոսելով Հայաստանից վտարված ադրբեջանցիների ունեցվածքի նկատմամբ կատարյալ անտարբերության ֆոնին, հայերի Ղարաբաղում թողածի նկատմամբ Եվրոպայի աննախադեպ հետաքրքրության մասին՝ փորձագետը նշել է, որ դա չպետք է զարմանալի թվա: Արևմուտքում, որտեղ գերիշխում է «քրիստոնեական եղբայրությունը», հմտորեն օգտագործում են երկակի չափանիշների քաղաքականությունը: Իսկ հայկական կողմը վարպետորեն կարողանում է ներկայանալ որպես զոհ և խաղալ իր համակրոնների զգացմունքների հետ, ընդգծել է Մամեդովը։
Ըստ մեր զրուցակցի՝ ադրբեջանական կողմը չի ստիպել ղարաբաղցի հայերին լքել իրենց տները, նրանք մեկնել են կամավոր՝ իրենց, այսպես կոչված, առաջնորդների ճնշման ներքո։ Վերադարձի հարցը կրկին կախված է նրանց ընտրությունից՝ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, թե՝ հրաժարվել։ Սոհբեթ Մամեդովը նշում է, որ այստեղ պետք է գործի հայելային սկզբունք. որքան հայեր վերադառնան Ղարաբաղ, այդքան ադրբենջանցիների համար պետք է Արևմտյան Զանգեզուրում իրենց տներ վերադառնալու պայմաններ ստեղծվեն։ Եվ մենք պետք է այդ հարցը վճռականորեն բարձրացնենք նույն Արևմուտքում, որն այդքան անհանգստացած է ղարաբաղցի հայերի ճակատագրով, համարում է փորձագետը։
«Ինչո՞ւ Հայաստանը չպետք է վախենա ադրբեջանցիների վերադարձից, հարցն, իհարկե, հետաքրքիր է, բայց պատասխանը պակաս հետաքրքիր չէ: Ի տարբերություն մեր հարևանների, մենք՝ ադրբեջանցիներս, խաղաղասեր ենք, օրինապաշտ, աշխատասեր և մենք աչք չենք դնում ուրիշի ունեցվածքի վրա։ Այսինքն՝ մենք չենք տառապում անջատողականության հիվանդությամբ։ Եթե այդպես լիներ, ապա խորհրդային տարիներին մենք նույնպես կարող էինք ինքնավարություն պահանջել Հայաստանի ադրբեջանական բնակչության համար, ինչպեսին էր ԼՂԻՄ-ն Ադրբեջանում։ «Հայաստանը չպետք է վախենա ադրբեջանցիների հայրենի հողեր վերադառնալուց: Բանն այյն է, որ հայկական կողմը դատում է ելնելով իրեն բնորոշ հատկանիշներից , ուստի և վախենում է»,- եզրափակել է «Իրևան» վերլուծական կենտրոնի ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий