ԵԹԵ ԵՐԵՎԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՀԵՏ ՈՒՂԻՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ՝ Ի ՍԵՐ ԱՍՏԾՈ. ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
Եթե Երևանը ցանկանում է Բաքվի հետ ուղիղ պայմանավորվել՝ ի սեր Աստծո, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։
Լավրովը հավելել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանի Դաշնությունը պետք է խորհրդակցություն անցկացնի այդ գործընթացի մասնակիցների միջև, սակայն դա տեղի չի ունենում։
«Ոչ, չեն ուզում, և միաժամանակ ձգտում են անընդհատ Արևմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին ներգրավել, որպեսզի նրանց հովանավորության տակ վերցվի ցանկացած գործընթաց։ Դա իրենց ընտրությունն է, բայց պայմանավորվել պետք է նախ և առաջ ադրբեջանցի հարևանների հետ։ Այլ ճանապարհ չկա», - ասել է Սերգեյ Լավրովը։
Լավրովը կրկին պնդել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանին կապող երթուղին վերականգնի՝ և՛ավտոմոբիլային, և՛ երկաթուղային, ու այդ երթուղին պետք է վերականգնվի ՌԴ սահմանապահ ուժերի անվտանգությամբ։