ԼԱՎՐՈՎ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՐՑՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

«Մեր խաղաղապահներն այնտեղ են անգամ, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է», - ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին մեղադրել է Արևմուտքին, որ փորձում են հեռացնել Երևանին և Բաքվին բանակցությունների մոսկովյան հարթակից: