ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուկա դի Ջանֆրանչեսկոյի հետ։Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցությունը։

