ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉ ՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի» հետ հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը․
«Փաշինյանին աշխարհաքաղաքական խաղացողներն ուղարկել են գլոբալ արձակուրդի։ Աշխարհաքաղաքական իմաստով նա հիմա արձակուրդում է։ Ինչ կլինի Հայաստանի հետ, կախված է տարածաշրջանային ու աշխարհաքաղքական իրողություններից ու վերդասավորումներից։
Իրավիճակից ելքը նորմալ իշխանություն ունենալն է, որ կկարողանա նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր կենտրոնների՝ Արևմուտքի, ՌԴ, Իրանի,Չինաստանի հետ, վարել հավասարակշռված քաղաքականություն, ինչպիսին եղել է 90-ականների սկզբից մինչև 2010-ականներ»,- նշել է Զուրաբյանը։