ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՈՒՆԻ՞ ՈՐԵՎԷ ԾՐԱԳԻՐ: ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅԴՊԻՍԻ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ադրբեջանն այդպիսի ծրագիր, առաջարկներ ունի և հրապարակել է։ «Եթե որևէ ծրագիր կա ձևակերպված Հայաստանի վարչապետի կողմից, ապա ես հաճույքով դրան էլ կծանոթանայի և կմեկնաբանեի այն», - ասել է Մարիա Զախարովան՝ զարմանալով՝ ինչո՞ւ են այլ պետության ներկայացուցչին նման հարց ուղղում։