ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՊԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԳՆԴԱԿԸ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՇՏՈՒՄ Է

Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցում գնդակը Երևանի դաշտում է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմին բավարարում է, որ Հայաստանը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու հարցում։ Մենք համոզված ենք, որ այս քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»,- նշել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ նման որոշումները ՀԱՊԿ-ում հաստատվում են ամենաբարձր մակարդակով՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ։
«Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Այն պահին, երբ նրանք պատրաստ կլինեն, մենք կկարողանանք վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալությունների ամրագրմանն ուղղված աշխատանքներին։ Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


Читайте также

Оставить комментарий