ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԻԱԿ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆ․ԱՄԻՐԲԵԿՈՎ
Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, առավել հստակ՝ առանց օրենքից Անկախության հռչակագրի հիշատակումը հանելու, Երևանի հետ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։
«Այդ փաստաթղթում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում։
Ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ հենց դա է խաղաղության գործընթացի միակ խոչընդոտն այս պահին:
«Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին և պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն՝ իր ռազմական կարողություններն ամրապնդելու և այս պատմությունը վերստին սկսելու համար»,-ասել է Էլչին Ամիրբեկովը: