ԷԼՉԻՆ ԱՄԻՐԲԵԿՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն անհիմն է անվանել՝ Եվրամիության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները Ադրբեջանի էքսպանսիոնիզմի մասին։
Այդ մասին Էլչին Ամիրբեկովը հայտարարել է Brussels Signal-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքները։
Ամիրբեկովն ընդգծել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ։
Նախագահի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը և երկիրը լիովին վերականգնել է ինքնիշխանությունն իր ողջ տարածքում։
«Այսօր կա Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը, «Լեռնային Ղարաբաղը» հնացած անուն է, որն այլևս չի օգտագործվում»,- հավելել է Ամիրբեկովը։


Читайте также

Оставить комментарий