ԷԼՉԻՆ ԱՄԻՐԲԵԿՈՎ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ Է ՇՈՒՐՋ ՀԱԶԱՐ ՄԱՐԴ
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու նրանց հնարավոր վերադարձը։
Նախ, դեսպանը հիշեցրել է, որ Ղարաբաղում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար:
«Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը ոչ թե ղարաբաղցիներ են, այլ նրանք, ովքեր վերջին տասնամյակներում ապօրինաբար բնակություն են հաստատել Ղարաբաղում, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է հազարից քիչ մարդ»,-ասել է նա:
Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանում լավ են հասկանում՝ 30 տարվա բաց հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակը կանխատեսելի ընտրություն է:
«Բայց դա նրանց անձնական ընտրությունն է, թեև Ադրբեջանի կառավարությունը հորդորել էր նրանց չլքել Ղարաբաղը: Մենք ստեղծել ենք պորտալ, որը թույլ կտա նրանց հնարավորինս շուտ վերադառնալ Ադրբեջան:
Եվ մենք հավատարիմ ենք երաշխավորելու այդ մարդկանց անվտանգությունը, իրավունքները և տնտեսական բարեկեցությունը: Մենք հավատում ենք, որ մնացած մարդկանց փոքր թիվը կարող է դրական դեր խաղալ»,- ընդգծել է Էլչին Ամիրբեկովը: