ԷԼՉԻՆ ԱՄԻՐԲԵԿՈՎ. ՂԱՐԱԲԱՂԸ ԼՔԱԾ HԱՅԵՐԸ ԿՊԱՀՊԱՆԵՆ ԱԴՐԲԵՋШՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ղարաբաղը լքած հայերը կպահպանեն Ադրբեջան վերադառնալու իրավունքը։ Այս մասին ֆրանսիական Radio J ռադիոալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։
«Ղարաբաղում հակաահաբեկչական միջոցառումների հենց սկզբից Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է խաղաղ բնակչությանը, որ իրենք չեն եղել այդ ռազմական գործողությունների թիրախը։ Միգուցե քաղաքացիական բնակչությունն այնքան էլ վստահ չէր իրենց անվտանգության մեջ այն բանից հետո, ինչ ապօրինի անջատողական կազմակերպությունը հանձնեց ամբողջ զինամթերքը», - նշել է Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ «վերջին շաբաթվա ընթացքում նույնիսկ բազմաթիվ փորձեր են եղել ազդելու բնակչության վրա, որպեսզի նրանք չլքեն իրենց տները»։
«Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ մարդասիրական օգնություն, էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Նման կոչեր են հնչել ռադիոյով և հեռուստատեսությամբ, որպեսզի նրանց շրջանում խուճապ չլինի։ Ճիշտ է՝ տները լքելու որոշումն իրենց անձնական և կամավոր որոշումն է։ Մենք ցավում ենք դրա համար և ևս մեկ անգամ հայտարարում, որ նրանք պահպանում են իրենց տները վերադառնալու իրավունքը»,- հավելել է Ամիրբեկովը: