ԷԼՉԻՆ ԱՄԻՐԲԵԿՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԳՁԳՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՓՈՐՁՈՒՄ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ

Այս մասին ասվում է ֆրանսիական L'Opinion թերթում հրապարակված հոդվածում, որը վերաբերում է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Հայկական կողմի նպատակն է հնարավորինս շատ ժամանակ շահել և երկրի վրա ներկայիս ստատուս քվոն ամրապնդել»,- գրում է հոդվածի հեղինակ Ժան-Դոմինիկ Մերշեն՝ մեջբերելով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի խոսքերը։
Հայ անջատողականները, գրում է Մերշեն, այս շաբաթ փակել են Աղդամ-Խանքենդի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված ալյուրով շարասյունը չթողնեն Ղարաբաղի հայաբնակ բնակավայրեր։