ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ AZAL-Ը ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐ ԿՍԿՍԻ ԴԵՊԻ ՖԻԶՈՒԼԻ

Հուլիսի 13-ից Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը՝ AZAL-ն, իր պատմության մեջ առաջին անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Ղարաբաղ։
Ավիաընկերությունը չվերթներ կսկսի Բաքվից Ֆիզուլի և հակառակ ուղղությամբ, շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Ֆիզուլիի օդանավակայանը ղարաբաղյան 44-օրյա պատերզամից հետո կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակում՝ ութ ամսվա ընթացքում։
Օդանավակայանի բացումը տեղի է ունեցել 2021-ի հոկտեմբերի 26-ին․ կարմիր ժապավենը կտրել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը։
Օդանավակայանի կառուցման վրա բյուջեից 44 միլիոն դոլար է ծախսվել։
Ադրբեջանը Ղարաբաղում օդանավակայանների կառուցման ծրագիրը սկսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո:


Читайте также

Оставить комментарий