ԱՐԱՄ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎԸ՝ ԵՄ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Եվոպական միությունը պատժամիջոցների ենթարկվածների սև ցուցակում է ներառել Life նախագծի ստեղծող, News Media հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովին։ Այդ մասին հրամանագիրը տեղադրվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։
Փաստաթղթում ասվում է, որ Գաբրելյանովը լրատվամիջոցների խմբի օգնությամբ «տարածել է ագրեսիվ քարոզչություն, կեղծ լուրեր և ապատեղեկատվություն»։
«Արամ Գաբրելյանովն աջակցում և իրականացնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող գործողություններ»,- ասվում է հրամանագրում:


Читайте также

Оставить комментарий