ԶԱԽԱՐՈՎԱ. ԵՐԵՎԱՆԻՆ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՊԿ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՔԱՇՔՇՈՑԸ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, կոչ է արել Երևանին դադարեցնել ՀԱՊԿ-ի անդամակցելու շուրջ անվերջ քաշքշոցը։
«Միլիոն անգամ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են կամավոր։ Այնտեղ մասնակից երկրների վրա ճնշման հրամանատարական և վարչական համակարգ չկա, փոխադարձ հարգալից երկխոսություն է ընթանում, ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում», - հայտարարել է Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։


Читайте также

Оставить комментарий