ՀԱՊԿ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՉՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ «ՍԻՐԱԽԱՂԻ» ՎՐԱ. ԶԱԽԱՐՈՎԱՆ

ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի առնչվում երկրի բուն ազգային շահերին, ռուսական պետական ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հայտարարել է, թե չգիտի՝ ինչու են Երևանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիք»։
«Ինձ թվում է, որ դա չի առնչվում Հայաստանի իսկական սկզբնական և ազգային շահերին», - նշել է նա՝ Բրյուսելին մեղադրելով Հայաստանի քաղաքացիներն ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու համար։
Պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչը հավելել է, որ Երևանը, այնուամենայնիվ, ինքը պետք է որոշի, բայց դա չպետք է անել «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա։


Читайте также

Оставить комментарий