ԶԱԽԱՐՈՎԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ, ԹԵ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՋԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Անկեղծ ասած՝ ես հետաքրքրված եմ, թե հատկապես որ երկրների մասին է խոսում Հայաստանի վարչապետը։ Ի՞նչ է, մենք ինքնե՞րս պետք է կռահենք, թե՞ մեզ հետո կպատմեն», - նշել է Զախարովան՝ հավելելով. - «Կարծում եմ, որ եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է, ապա տրամաբանական կլիներ, որ այդ երկրները բարձրաձայնվեին»։
Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը: