ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՐԵՎԷ ԿՈՂՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՉԻ ՊԱՐՏԱԴՐԵԼ. ԳՈՌ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հայաստանին որեւէ կողմ սահմանազատում չի պարտադրել, իհարկե, պետք է ամրագրենք, որ այո, Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի այս հայտնի չորս գյուղերի վերադարձը:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
«Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որեւէ սահմանազատման, առանց որեւէ սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը, եւ վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել արդեն իսկ Խորհրդային միության փլուզման ժամանակ գոյություն ունեցող եւ իրավական ուժ ունեցող սահմանագիծը եւ ըստ դրա Ալմա Աթայի պայմանագիրը հիմք ունենալով՝ ունենալ պետական սահման»,-ասել է նա:
«ՀՀ-ն ու Ադրբեջանն ունեն ամուր միջազգային իրավապայմանագրային հիմք, որի հիման վրա սկսել են, եւ, հուսանք, կշարունակեն սահմանազատումը: Ամենաառաջինն Ալմա Աթայի հռչակագիրն է, որը կողմերը հաստատել են 1991 թվականին, դրա հիման վրա կնքվել է, հաստատվել եւ վավերացվել է Մինսկի համաձայնագիրը:
Մինսկի համաձայնագրի 5-րդ կետով եւ Ալմա Աթայի 3-րդ կետով, ինչպես նաեւ ԱՊՀ կանոնդրության համապատասխան դրույթներով հստակ սահմանված է, որ կողմերը ճանաչում են միմյանց սահմանները եւ տարածքային ամբողջականությունը այն սահմանագծով, որն այդ պահի դրությամբ գոյություն է ունեցել եւ ունի իրավական ուժ, եւ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ»,-նշել է նա:


Читайте также

Оставить комментарий