ՆՏԱԼԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ

Եթե ղարաբաղցիների մի ակտիվ զանգված, գտնվելով ղարաբաղյան կլանի լիիրավ ազդեցության տակ, այսօր դուրս է գալիս Երևանի փողոցները, ապա ինչպե՞ս պիտի իրեն պահի ընդդիմադիր մեդիան։
Այս մասին facebook-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Նատալի Ալեքսանյանը:
«Ընդդիմադիր մեդիան պիտի ողողվի ֆեյքերով ու ապատեղեկատվությամբ, որպեսզի հայերին վերջնականապես իրար դեմ հանի ու երկիրը փորձի ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։
Ահա այս հիվանդագին տրամադրությամբ է այսօր աշխատում ընդդիմադիր մեդիան։ Հենց այսպես են իրենց պահում այսպես կոչված բլոգերներն ու այլ էլեմենտները, որոնք ուղիղ ենթարկվում է ռսահպատակ ընդդիմությանը։ Այո, երկրի փրկիչ ձևացնող, Հայաստանը քանդել փորձող խուժանի մեդիա թևը սարսափ է տարածում քաղաքացիների շրջանում ու կատաղեցնում նրանց։
Տիկնայք ու պարոնայք, դուք ձեզ կողքից տեսել ե՞ք։ Ձեր պահվածքը նողկալի է։ Ղարաբաղը ձեզ համար միշտ եղել է սեփական շահերը սպասարկելու գործիք, իսկ մեր երեխաները իրենց կյանքով են վճարել դրա համար։ Ես նողկոում եմ այն փաստից, որ ապրել եմ ձեզ հետ միևնույն քաղաքում»։


Читайте также

Оставить комментарий