ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԼԻ ՄԵՋԼԻՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԼՈԴ ՎԻՍԼԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՆՉԵՑՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը դատապարտում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի Երևանում հնչեցրած հայտարարությունները՝ նշելով, որ միջամտության փորձերը նպատակ ունեն խաթարել խաղաղության գործընթացի հաջող ձեռքբերումները։
«Երևի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչներն իրենց օրենսդրության մեջ ֆրանսերենը հիմնական լեզու սահմանելով չափազանց տարվել են «ֆրանսիական ոճով» Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ մոտեցմամբ։ Նրանք չեն խուսափում կամայականորեն խեղաթյուրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և նույնիսկ ինչ-որ պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին։
Ցավոք, Լյուքսեմբուրգի խորհրդարանը, որն իրեն ներկայացնում է որպես մարդասիրական արժեքների և հիմնարար իրավունքների երաշխավոր, ընտրել է իր վարքագծի սեփական ոճը և նաընտրել է անտեսել օբյեկտիվ իրողությունները», - ասված է խորհրդարանի հայտարարությունում:
Ադրբեջանի խորհրդարանը Կլոդ Վիսլերին հիշեցրել է մի շարք փաստեր. այն մասին, որ Ադրբեջանի տարածքները, որոնք ճանաչվել են միջազգայնորեն և չորս անգամ գերազանցում են Լյուքսեմբուրգի տարածքը, 30 տարի մնացել են հայկական օկուպացիայի տակ, այն մասին, որ ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական և հարկադիր վերաբնակ, ութ քաղաքների և հարյուրավոր գյուղերի, բազմաթիվ պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացման մասին։
Դիմելով հայկակական կողմին՝ ադրբեջանցի պատգամավորները հիշեցրել են․ - «Տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ երկրների կողմից տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ միակողմանի մոտեցումներին, հերյուրանքներին ու ստերին ծափահարելն ու աջակցելը օգուտ չի տալիս ոչ խաղաղ գործընթացին, ոչ էլ վստահության ամրապնդմանը միտված քայլերին»։


Читайте также

Оставить комментарий