ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԻՐԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿՑԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է իրանցի պաշտոնակցին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրերին, որը տեղի է ունեցել իր հետ հանդիպումից հետո։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ խորապես մտահոգված ենք և աղոթում ենք։
«Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է առաջարկել ցանկացած անհրաժեշտ օգնություն»,- X-ում գրել է Իլհամ Ալիևը։
Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ Արազի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։


Читайте также

Оставить комментарий