ԲԱՅՐԱՄՈՎԸ ՎՍՏԱՀ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿՑԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Մինչ այդ՝ բանակցությունները հյուընկալող Ղազախստանի արտգործնարարարն առանձին հանդիպումներ է ունենում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։