ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՏՎԱԾ 270 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՆ ԿԱԶՄՈՒՄ Է ՌՈՒՍԱՏԱՆԻՑ ԵԿԱԾ ԳՈՒՄԱՐԻ 1 ՏՈԿՈՍԸ. ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Երեկ մեծ ուրախությամբ իմացա, որ Բրյուսելում Փաշինյանը հաջողություն է ունեցել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը․
«Միայն 2024-ին մենք ԵՄ-ից կստանանք 67.5 մլն եվրո (270-ը բաժանած 4-ի), ԱՄՆ-ից ևս 65 մլն դոլար և 7 մլն դոլար արցախահայությանը։ Այսինքն ընդամենը 140 մլն դոլար։
Լավ է, կարող սա էլ չլիներ։ Շնորհակալություն։ Բայց ռուսներին ինչի՞ եք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կկազմի 14 մլրդ դոլար (5 մլրդ դոլարի տրանսֆերտ, 8 մլրդ դոլարի արտահանում և 1 մլրդ դոլարի վառելիքի սուբսիդիա)։
Արևմուտքի տվածը կազմում է Ռուսատանից եկածի 1 տոկոսը»։


Читайте также

Оставить комментарий