ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԿԱՆ ՈՒԺԵՐ, ՈՐՈՆՔ ՎԱՐՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, ղարաբաղյան խնդիրն այլևս գոյություն չունի։ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա»։
Անթալիայի դիվանագիտական ֆորում 2024-ի շրջանակներում ադրբեջանցի լրագրողներին ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, Ադրբեջանի տեսլականն այն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է ապահովվի կայուն խաղաղություն և հանգստություն։
«Այս նախաձեռնության հեղինակը Ադրբեջանն է։ Հենց Ադրբեջանի Հանրապետությունն է գրել ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Բայց, ցավոք, կան ուժեր, որոնք վարում են ռազմականացման քաղաքականություն, հրահրում են սպառազինությունների մրցավազք, փորձում են նոր բաժանարար գծեր ստեղծել տարածաշրջանում, ինչպես նաև ցանկանում են տարածաշրջան տեղափոխել իրենց աշխարհաքաղաքական ինտրիգները, որոնք կան Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս։ Կան որոշակի ուժեր, որոնք փորձում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանը զարգացնել ոչ թե որպես սահման, այլ որպես առճակատման գիծ, ինչը ցավալի է։
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը չի կրկնի անցյալ տարիների սխալները և կվարի այնպիսի քաղաքականություն, որը կծառայի տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սա Ադրբեջանի մտադրությունն է»,- նշել է Հաջիևը։


Читайте также

Оставить комментарий