ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԸ ԻՐ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԺՈԶԵՊ ԲՈՐԵԼԻ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Այսօր մի շարք միջազգային ինստիտուտներում, այդ թվում՝ Եվրամիությունում, երկակի ստանդարտները սովորական երևույթ են դարձել։
Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանն ընդունելիս։
Երկրի ղեկավարն իր հիասթափությունն է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ոչ ադեկվատ հայտարարությունների կապակցությամբ։
«Նախ՝ նրա այս հայտարարությունները չեն արտացոլում որևէ իրականություն և հակասում են միջազգային իրավունքին։ Երկրորդ՝ ադրբեջանական կողմը այս հայտարարությունները համարում է քողարկված սպառնալիք մեր երկրի դեմ։ Այսպես, Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, կտեսնի դրա դառը հետևանքները։ Նախ, որտեղի՞ց է Բորելը տեղեկություն ստացել, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Սա պարոն Մակրոնի զրպարտությունն է»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий