ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ. ԺՈԶԵՊ ԲՈՐԵԼ

Եվրոպական Միության առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մի մասն է, բայց այն չի կարող ամբողջությամբ փոխարինել գործընթացին: Այս մասին  հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:
Բորելի խոսքերով՝ միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է, կողմերը ցանկություն են հայտնել շարունակել բանակցություններն, իսկ հաջորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում, որի հետ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում։


Читайте также

Оставить комментарий