ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՓՈՐՁՈՒՄ Է ՆՈՐ ՏԵՐ ԳՏՆԵԼ ԵՎ ՍՐԱ-ՆՐԱ ԳԻՐԿՆ Է ՆԵՏՎՈՒՄ, ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ՝ ԻՐ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՆ Է

«Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է», - Խոջալու այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով,  որ «Հայաստանը նոր տերերի փնտրտուքի մեջ է»։
«Հայաստանը, որ փորձում է նոր տեր գտնել և սրա-նրա գիրկն է նետվում, պետք է իմանա՝ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է», - հայտարարել է Ալիևը Խոջալուի ցեղասպանության հուշահամալիրի հիմնարկեքի արարողության ընթացքում։
«Խոջալուն շատ մեծ տեղ է զբաղեցնում ադրբեջանցի ժողովրդի գիտակցության և պատմության մեջ։ Այդ ողբերգությունն այն աստիճանի էր խոցել մեր սրտերը, որ մենք առանց Խոջալուի ազատագրման չէինք կարող հանսգտանալ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով. - «Մենք ռազմի դաշտում վրեժ լուծեցինք Խոջալուի անմեղ զոհերի համար»։
«Ադրբեջանի բանակը թե՛ արհեստավարժ է, թե՛ հայրենասեր, թե՛ օժտված է լուրջ կարողություններով։ Այն անհնարին թվացող գործողություններն իրականացնում է շատ կարճ ժամանակահատվածում։ Դրանցից մեկը, եթե ոչ ամենակարևորը Շուշիի գործողությունն էր», - ասել  է նախագահ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий