ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ՊԱՐՏՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՇԱՐՔԻՑ ՀԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԵՐՈՒԺԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԵՆՏՐՈՆԸ՝ ՀԵՌԱՀԱՐ ՀՐԹԻՌՆԵՐ ԱՐՁԱԿԵԼՈՎ ՄԻՆԳԵՉևԻՐԻ ՀԷԿ-Ի ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանը փորձում էր ոչնչացնել Մինգեչևիրի ՀԷԿ-ը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինգեչևիրրում նոր ջերմաէլեկտրակայանի շինարարության մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ։
«Ռազմի դաշտում պարտվող Հայաստանը փորձում էր շարքից հանել Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ներուժի գլխավոր կենտրոնը՝ հեռահար հրթիռներ արձակելով Մինգեչևիրի ՀԷԿ-ի ուղղությամբ։ Այդ հրթիռներից շատերը ոչնչացվեցին ՀՕՊ ուժերի կողմից, որոշ հրթիռներ էլ պարզապես չկարողացան խոցել թիրախը», - հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ հենց 2020 թվականին պարզ դարձավ այն կարևոր դերակատարությունը, որ երկրի էներգետիկ համակարգում ունի Մինգեչաուրի էլեկտրակայանը։
Մինգեչևիրում կառուցվող ՋԷԿ-ը ամենահզորն է լինելու 1991 թվականից ի վեր երկրի տարածքում կառուցված բոլոր էլեկտրակայանների շարքում։
«1300 մեգավատտ հզորություն ունեցող ՋԷԿ-ը հնարավորություն կտա տարեկան շուրջ մեկ միլիարդ խորանարդ մետր գազ տնտեսել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։