ՓԱՇԻՆՅԱՆ. ՀՂՈՒՄԸ ԼՂ-Ի ԵՎ ՀՀ-Ի ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՆԱՐ Է

Ի վերջո ի՞նչ է նշանակում հղումը ԼՂ-ի և ՀՀ-ի միավորման որոշման մասին, որը հռչակագրի մեջ հիշատակվում է․ եթե հենվում ենք դրա վրա՝ խաղաղությունը անհնար է։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է դուրս բերենք մեր պետության բովանդակության մեջ ներքին հակասություններն ու հակադրությունները և պետք է առերեսվենք դրանց հետ, պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում։
Հռչակագրի նախաբանում 3 հիմնական ուղենիշ է դրված։ Ուղենիշներից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։  
Ի՞նչ է նշանակում  հղումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միավորման մասին որոշման, որը հռչակագրի մեջ հիշատակվում է։
Մենք մեր քաղաքականությունը կառուցու՞մ ենք դրա վրա։ Եթե այո, դա նշանակում է, որ մենք ինչ խաղաղության մասին ենք խոսում։ Դա նշանակում է, որ խաղաղությունը անհնար է։ Սրա մասին է խոսքը, ոչ թե լավ է, վատ է»,- հայտարարել է Փաշինյանը։


Читайте также

Оставить комментарий