ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ՝ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԶՈՐՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի առաջարկը՝ երկու երկրների զորքերը սահմանից դուրս բերելու վերաբերյալ, անընդունելի է պաշտոնական Բաքվի համար։
Դեկտեմբերի 14-ին՝ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում նա հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ.
«Եթե զորքերը դուրս բերվեն չսահմանազատված սահմանից, ո՞վ է երաշխավորելու, որ այնտեղ ոչինչ չի պատահի։ Այս առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանական բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները: Ես համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ՝ սահմանից զորքերի դուրսբերման վերաբերյալ. 30 տարի անց ադրբեջանական բանակը նահատակների կյանքի գնով վերականգնեց իր սահմանները։ Ադրբեջանի սահմանները կարող են հսկել միայն ադրբեջանցի զինվորները»,- ասել է նախարարը։


Читайте также

Оставить комментарий