ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐՈՎ

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը ևս մեկ տարով երկարացրել է Ադրբեջանում թուրք զինվորականների ծառայության ժամկետը:
Օրինագիծը խորհրդարանի քննարկմանը և ընդունմանն էր ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը։
Նշվել է, որ Թուրքիան կշարունակի իր կարևոր ներդրումը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման գործում։
2021 և 2022 թվականների նոյեմբերին Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը երկարացվել է մեկ տարով։


Читайте также

Оставить комментарий