ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ԿԱՅԱՑԵԼ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ և ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԻ ՄԻՋԵՎ
Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի հիման վրա, որոնք ընդգրկում են խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և հայ - ադրբեջանական սահմանի դելիմիտացիա:
Սա Լավրովի և Բայրամովի միջև երրորդ հեռախոսազրույցն է վերջին տասն օրվա ընթացքում: