ԲՐՅՈՒՍԵԼԸ ԲԱՔՎԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆԵԼՈՒ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ
Այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովի բանաձևի նախագծում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը։
Այս մասին հայտնում է Ազատությունը։
«Եվրոպական խորհուրդը ընդգծում է իր շարունակական աջակցությունը առաջ մղելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատելը՝ հիմնված ինքնիշխանությունը, սահմանների անձեռմխելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա։
Եվրոպական խորհուրդը ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու կարևորությունը, ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։
Աջակցում է Բրյուսելի նորմալացման գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել այս տարվա վերջին»,- նշված է ԵՄ գագաթնաժողովում ընդունվելիք փաստաթղթի նախագծում։