ԱՄՆ-ԵՄ ՆԱԽԿԻՆԻ ՊԵՍ ՀԱՆՁԱՌՈՒ ԵՆ ՄՆՈՒՄ՝ ԱՌԱՋ ՄՂԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։
Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։