ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱՔՎԻՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻՆ ԽՆԴՐԵԼ Է ԴԻՏԱՐԿԵԼ՝ ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։