ՆԵԴ ՓՐԱՅՍ. ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅՐԵՆԻՔ

Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է հինգ հայ զինվորների վերադարձը Հայաստան:
«Մենք ողջունում ենք հայ ձերբակալվածների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գործընթացի համար։ Հուսով ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար», - Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:


Читайте также

Оставить комментарий